-
13.09.2016|
12:42
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են ՌԴ և ԱՄՆ դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ին:
-
13.09.2016|
12:41
ԼՂՀ ՊՆ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 750 կրակոց:
-
12.09.2016|
21:04
Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը՝ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով համաժողովում:
-
11.09.2016|
19:36
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ակտիվացրել է իր գործունեությունը, որ խանգարի «Եփրատի վահան» գործողությանը, որը Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են Սիրիայի հյուսիսում՝ ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունում:
-
11.09.2016|
19:34
Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
-
11.09.2016|
19:33
ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:
-
11.09.2016|
19:32
Սիրիայում երեկ օդային ռմբակոծությունների հետևանքով 100 քաղաքացիական անձ է զոհվել, հաղորդում է Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը:
-
11.09.2016|
19:31
«Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ պայմանավորվածությունները»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
-
10.09.2016|
13:45
Սիրիական ընդդիմադիր Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն պատրաստ է աջակցել ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սիրիայում հրադադարի հաստատման նախաձեռնությանը, եթե կառավարական ուժերը պահպանեն՝ ասել է կոմիտեի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:
-
10.09.2016|
13:39
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրում, որից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնևում 10 ժամ տևած հանդիպումից հետո։